Գլոբալիզացիայի բացատրությունը

Գլոբալացում կամ համաշխարհայնացում, ապրանքների, կապիտալի,ծառայությունների, մարդկանց, տեխնոլոգիայի և տեղեկատվության ազատ տեղաշարժը։ Այն երկրների միջազգային ինտեգրման գործընթացն է, որը առաջանում է աշխարհայացքների, արտադրանքի, մտքերի և մշակույթի այլ տեսակետների հաղարդակցումից։ Գլոբալացմանը նպաստում են տրանսպորտային միջոցների և հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացումը։ Չնայած շատ գիտնականներ գլոբալացումը վերագրում են ժամանակակից աշխարհին, ուրիշները կարծում են, որ այն սկսվել է դեռևս Աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջանից և դեպի Նոր աշխարհ ճանապարհորդություններց առաջ, ոմանք նույնիսկ կարծում են, որ այն սկսվել է Ք.ա. 3-րդ հազարամյակում։ Գլոբալացումը մեծ մասշտաբների է հասել 1820-ականներին։

19 դարի վերջում և 20 դարի սկզբում աշխարհի երկրների տնտեսական և մշակութային կապը մեծացավ։ Գլոբալացում տերմինը ի հայտ է եկել 1970-ական թվականներին։

Արտաշես և Տիգրան

Արտաշես Բարերար և Տիգրան Մեծ՝ հզոր արքաներ, երկուսն էլ նվիրված իրենց հայրենիքին, նրանց ամեն քայլը կապված էր նրա բարրորության, հզորացման և փառքի հետ: Երկու արքաններն էլ հզոր էին: Արտաշեսը բարերար էր՝ նա զարգացրեց գյուղատնտեսությունը կանգնելով գյուղացու կողքին: Տիգրանը զորավար էր նա՝ ծնկի բերեց Պարսիկներին, նրա թուրը պատյանից չհանած ազգերը ծնկի էին գալիս նրա առջև նա դարձել էր ապրող աստված, նրա ստեղծած տերությունը համեմատվում էր Հռոմի հետ: Ես համոզված եմ, որ Տիգրանը դեռ պլանավորում էր արշավել նույնիսկ դեպի Հռոմ, համենայն դեպս նա այդպիսի հնարավորություն ուներ՝ նա բարեկամական հարաբերությունների մեջ էր Հռոմի 2 ոխերիմ թշնամիների հետ՝ Պոնտոսի և Եգիպտոսի հետ: Հռոմը այդ ժամանակ դաշնակիցներ շատ չուներ, Իսկ հայաստանը իր կողքը կուննենար Եգիպտոսի նավերը և Եվպատորի խորամանկությունը, սակայն ամեն ինչ խառնվեց իր դավաճան որդու պատճառով: Այս բանում Արտաշեսն ու Տիգրանը նման են իրար՝ երկուսն էլ ունեին անշնորհակալ որդիներ: Արտաշեսը պլանավորում էր վերամիավորել Հայաստանը և ստեղծել պինդ պետություն: Նա կարողացավ ստեղծել պինդ պետություն բարեփոխելով վարչական կազմը, բանակը, ամրապնդեց թագավորական նախնիների պաշտանմունքը, կառուցեց Արտաշատը սակայն նրան չհաջողվեց գրավել Ծոփքը: Տիգրանը գալով Հայսատան սկսեց բարեփոխումները հատկապես ուշադրություն դարձնելով ռազմական բնագավառին և նրա առաջին գործը եղավ հարցակվել Ծոփքի վրա և նրան հաջողվեց հաղթել նրան: Տիգրանը պլանավորում էր գրավել Պարսկաստանը և ամբողջ միջագետքը և նրան նաև պետք էր մի դաշնակից, որը կարող էր իրեն օգնել Հռոմի անսպասելի հարձակումից: Այդպիսի հիանալի դաշնակից կարող էր լինել Պոնտոսը: Պոնտոսը հարմար էր և իր դիրքով և իր քաղաքական դրությամբ՝ այն գտնվում էր Սև Ծովի ափին և գտնվում էր Հայաստանի և Հռոմի մեջտեղում, ինչպես նաև Հռոմի թշնամին էր և պլանավորում էր դուրս քշել Հռոմեացիներին Անատոլիական թերակղզուց ու Հունաստանից: Դաշնակցի հարցում Տիգրանի բախտը ինչ որ չափով բերել էր: Նա շատ խելացի կերպով օգտագործում է այդ դաշնակցությունը հարձակվելով Հռոմի բարեկամ Կապոդովկիայի վրա՝ Տիգրանն ու Միհրհրդատը պայմանն են կապում, որը երկուսին էլ ձեռնատու էր՝ արշավանքից զավթված ամբողջ գույքը և գերիները պատկանում էր Տիգրանին, իսկ տարածքը Միհրհրդատին: Այստեղ երևում է որ Տիգրանը լավ դիվանագետ էր, քանի որ այս բանով նա ապահովեց իր երկիրը ռեսուրսներով, որոնք անհրաժեշտ էին պատերազմների համար, ամբողջովին փակեց իր թիկունքը Հռոմից և օգնեց Պոնտացուն իր պլանների համար: Արտաշեսը պալններ չուներ ստեղծել աշխարհակալ պետություն նա ուզում էր ստեղծել միասնական զարգացած պետություն, և պարզ է որ առանց Արտաշեսի բարեփոխումների Տիգրանը չեր կարողանա ստեղծել աշխարհակալ Հայաստան: Արտաշեսի և Տիգրանի մեջ շատ նմանություններ չկա և ոչ էլ շատ տարբերություններ նրանք գահակալել են տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր քաղաքական իրավիճակներում, սակայն մի բան հաստատ է՝ երկուսն էլ եղել են հզոր թագավորներ, իրենց երկրին նվիրված

Design a site like this with WordPress.com
Get started