կրոնի մասին

Անպայնամ չէ ընդունել կրոն:Իմ կարծիքով յուրաքանչյուրը ինքը պետք է որոշի, թե որ կրոնն է դավանում:Ոչ ոքի մոտ հարկադրվածությունից հավատ չի առաջանում,ինչ որ կրոնի հանդեպ:Ավելին, այն մարդիկ, ովքեր հարկադրված են հավատալ որևէ կրոնին և քարոզվում են իրենց ողջ կյանքում, կարող են շատ անտեղյակ լինել այլ կրոնների նկատմամբ՝կրթության բացակայության պատճառով: Օրինակ, ինչ-որ մեկը, ում քարոզում են կաթոլիկ եկեղեցին իր ողջ կյանքում, կարող է անտեղյակ լինել ուրիշ կրիներից և հետևաբար խտրական վերաբերմունք դրսևորել այլ մարդկանց նկատմամբ, ովքեր դավանում են տարբեր կրոններ:

Հերակլեսի սխրագործությունները

Միկենյան արքա Էվրիսթևսի մոտ ծառայելու ժամանակ Հերակլեսն իրագործել է իր նշանավոր տասներկու սխրագործությունները։ Հերակլեսին ուղղված հույն թագավորի առաջին հանձնարարությունը լինում է Նեմեյան առյուծի որսը։ Հրեշն ապրում էր առեղծվածային քարանձավում, որն ուներ ընդամենը երկու ելք։ Հրեշին բռնելու համար Հերակլեսը նախ քարերով փակում է առաջին ելքը, իսկ երբ մթնշաղի մեջ երևում է առյուծը, նա բռնկվում է գոտեմարտի։ Սկզբում Զևսի որդին փորձում է խոցել առյուծին, սակայն ձախողվում է և ստիպված է լինում պայքարել դեմ առ դեմ։ Շուտով նա հարձակվում է հրեշի վրա և խեղդում նրան, իսկ կենդանու մաշկն իր հետ բերում է Միկենք՝ որպես առաջադրանքի կատարման և սեփական հզորության ապացույց։

Ըստ Թեոկրիտոսի՝ սկզբում Հերակլեսն առյուծի ուղղությամբ երկու նետ է բաց թողնում, սակայն վրիպում է, որից հետո առասպելական հերոսը մահակով հզոր հարված է հասցնում առյուծի գլխին, որից հետո էլ սպանում է վերջինիս։ Հերակլեսի այս սխրագործործության պատվին շանթարձակ Զևսը երկնքում ստեղծում է առյուծի համաստեղությունը։

Էվրիսթևսի հանձնարարությամբ Հերակլեսն ուղևորվում է Կերինյան եղջերուին բռնելու, որին այնուհետև նա պետք է հասցներ Միկենե։ Դա մի զարմանահրաշ եղջերու էր՝ ոսկե եղջյուրներով, պղնձե ոտքերով, որին Արտեմիս աստվածուհին էր ուղարկել մարդկանց պատժելու համար։ Եղջերուն կարող էր առանց հոգնածություն զգալու սուրալ հովիտներում։

Մոտ մեկ տարի է տևում եղջերուի հետապնդումը, որը կտրել-անցել էր գետեր, լեռներ և հարթավայրեր։ Վերջապես Հերակլեսը կարողանում է եղջերուին հասնել ծայր հյուսիսում՝ Իստրոսի ակունքների մոտ։ Հերակլեսին քիչ էր մնացել, որ բռնի եղջերուին, սակայն եղջերուն հետ՝ դեպ հարավ է փախչում։ Հերակլեսը միայն Արկադիայում է կարողանում հասնել եղջերուին, բայց այս անգամ հերոսն իր նետերով վերավորում է եղջերուի ոտքը, որից հետո կարողանում է բռնել նրան։

Արտեմիսը զայրանում է Հերակլեսի վրա և հանդիմանեց նրան իր եղջերուին վիրավորելու համար։ Իսկ Հերակլեսն էլ պատասխանում է, որ ինքը երկնաբնակներից վեր չի դասում իրեն, իսկ եղջերուի որսը Էվրիսթևսի նախաձեռնությունն է, այլ ոչ թե իր։ Արտեմիսը ներում է հերոսին, և Հերակլեսը եղջերուին հասցնում է Միկենե։

ՊԵՐՍԵՈՍԻ ԵՐԵՔ ՍԽՐԱՆՔՆԵՐԸ

Մի անգամ խնջույքի ժամանակ Պոլիդեկտես թագավորը սիրահարվում է Պերսեոսի մորը՝Դանաեյին,որպիսի կարողանա փրկի իր մորը, Պերսեոսը առաջարկում է Գորգոն Մեդուզայի գլուխը։Թագավորը համաձայնվում է,իմանալով,որ դա անհնարին է,քանի որ ով նայում էր Մեդուզայի աչքերի մեջ միանգամից քարանում էր։Բայց Հերմեսի և Աթենայի օգնությամբ,Պերսեոսին հաջողվում է սպանել Մեդուզային։Պերսեոսը հետ ճանապարհ է ընկնում,իր մոտ պահելով Գորգոնի գլուխը։Պերսեոսը գտնելով մի գեղեցիկ քաղաք,որոշում է հանգստնալ,որը պականում էր Ատլասին։Որնել Պերսեոսի ձեռքով սար է դառնում,քանի որ չէր հավատացել նրան։Վերադառնալիս Պերսեոսը հասնում է Եթովպիա,որտեղ հանդիպում է Անդրոմեդային,որին էլ սիրահարվում է։Բայց Անդրոմեդայի հայրը իր իսկ աղջկան կապել էր ծովի մոտ գտնվող մի քարին՝քաղաքը ծովային հրեշից փրկելու համար։Բայց Պերսեոսը կարողանում է սպանել այդ ծովային հրեշին։Եվ որպես պարգև արքան նրան է տալսի Անդրոմեդայի ձեռքը։Երբ Պերսեոսը վերադարձավ տուն տեսավ,թե ինչպես է Պոլիդեկտես թագավորը վարվել իր մոր հետ։Որպես վրեժ նա պատերազմ սկսեց թագավորի դեմ,որին էլ սպանեղ Գորգոն Մեդուզայի գլխով։

Design a site like this with WordPress.com
Get started