Հերակլեսի սխրագործությունները

Միկենյան արքա Էվրիսթևսի մոտ ծառայելու ժամանակ Հերակլեսն իրագործել է իր նշանավոր տասներկու սխրագործությունները։ Հերակլեսին ուղղված հույն թագավորի առաջին հանձնարարությունը լինում է Նեմեյան առյուծի որսը։ Հրեշն ապրում էր առեղծվածային քարանձավում, որն ուներ ընդամենը երկու ելք։ Հրեշին բռնելու համար Հերակլեսը նախ քարերով փակում է առաջին ելքը, իսկ երբ մթնշաղի մեջ երևում է առյուծը, նա բռնկվում է գոտեմարտի։ Սկզբում Զևսի որդին փորձում է խոցել առյուծին, սակայն ձախողվում է և ստիպված է լինում պայքարել դեմ առ դեմ։ Շուտով նա հարձակվում է հրեշի վրա և խեղդում նրան, իսկ կենդանու մաշկն իր հետ բերում է Միկենք՝ որպես առաջադրանքի կատարման և սեփական հզորության ապացույց։

Ըստ Թեոկրիտոսի՝ սկզբում Հերակլեսն առյուծի ուղղությամբ երկու նետ է բաց թողնում, սակայն վրիպում է, որից հետո առասպելական հերոսը մահակով հզոր հարված է հասցնում առյուծի գլխին, որից հետո էլ սպանում է վերջինիս։ Հերակլեսի այս սխրագործործության պատվին շանթարձակ Զևսը երկնքում ստեղծում է առյուծի համաստեղությունը։

Էվրիսթևսի հանձնարարությամբ Հերակլեսն ուղևորվում է Կերինյան եղջերուին բռնելու, որին այնուհետև նա պետք է հասցներ Միկենե։ Դա մի զարմանահրաշ եղջերու էր՝ ոսկե եղջյուրներով, պղնձե ոտքերով, որին Արտեմիս աստվածուհին էր ուղարկել մարդկանց պատժելու համար։ Եղջերուն կարող էր առանց հոգնածություն զգալու սուրալ հովիտներում։

Մոտ մեկ տարի է տևում եղջերուի հետապնդումը, որը կտրել-անցել էր գետեր, լեռներ և հարթավայրեր։ Վերջապես Հերակլեսը կարողանում է եղջերուին հասնել ծայր հյուսիսում՝ Իստրոսի ակունքների մոտ։ Հերակլեսին քիչ էր մնացել, որ բռնի եղջերուին, սակայն եղջերուն հետ՝ դեպ հարավ է փախչում։ Հերակլեսը միայն Արկադիայում է կարողանում հասնել եղջերուին, բայց այս անգամ հերոսն իր նետերով վերավորում է եղջերուի ոտքը, որից հետո կարողանում է բռնել նրան։

Արտեմիսը զայրանում է Հերակլեսի վրա և հանդիմանեց նրան իր եղջերուին վիրավորելու համար։ Իսկ Հերակլեսն էլ պատասխանում է, որ ինքը երկնաբնակներից վեր չի դասում իրեն, իսկ եղջերուի որսը Էվրիսթևսի նախաձեռնությունն է, այլ ոչ թե իր։ Արտեմիսը ներում է հերոսին, և Հերակլեսը եղջերուին հասցնում է Միկենե։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started