Ուշադրություն և հիշողություն

Ուշադրություն ասելով հասկանում ենք մարդու կենտրոնացում, խոսքի ընկալում: Ուշադրության տեսակներն են՝

  1. արտաքին
  2. ներքին
  3. կամածին
  4. ոչ կամածին
  5. հետկամածին

Արտաքին ուշադրությունը այն է, երբ մարդու ուղղվածությունն է դեպի արտաքին աշխարհի առարկաներն ու երևույթները։
Ներքին ուշադրությունը մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն է դեպի սեփական ներաշխարհի բովանդակությունները, սեփական ապրումներն ու մտքերը։ Կամածին ուշադրությունը ուշադրության այն տեսակը, որը ստեղծվում է գիտակցորեն և կամային ջանքերի օգնությամբ, կոչվում է կամածին կամ կանխամտածված ուշադրություն։ Կամածին ուշադրության վրա ազդեցություն են գործում նաև անձի նախկին փորձն ու գիտելիքները, նրա հետաքրքրություններն ու զգացմունքները, սոցիալական և այլ դիրքորոշումները։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նպատակադրումը, որը և, ի վերջո, հանգեցնում է նպատակի իրագործմանն ուղղված գործունեության վրա ուշադրության կամածին կենտրոնացմանը, անձի բնորոշ գծերի և մոտիվացիայի դրսևորում է։
Ոչ կամածին ուշադրություն առաջ բերող հետաքրքրական գործոն է նաև մարդու կենսափորձը՝ սովորությունները, գիտելիքները, մասնագիտական հետաքրքրությունները, ուղղվածությունը։
Հետկամածին ուշադրությունը ունի այնպիսի գծեր, որոնց մի մասը հատուկ է կամածին ուշադրությանը, իսկ մյուս մասը՝ ոչ կամածին ուշադրությանը։ Սակայն, ընդհանուր առմամբ, այն չի համընկնում դրանցից որևէ մեկի հետ։Ի տարբերություն ոչ կամածին ուշադրության՝ հետկամածին ուշադրությունը կապված է գիտակցական նպատակների և հետաքրքրությունների հետ և, ի տարբերություն կամածին ուշադրության, նրանում բացակայում են կամածին ճիգերը։

Հիշողությունը անհատի կողմից իր նախկին փորձի մտապահումը, պահպանումը և հետագա վերարտադրությունն է: Այն հոգեկան արտացոլման բարդագույն ձևերից է և նրա ոչ միայն նկարագրումը, այլ նաև բացատրությունը ժամանակագրական առումով ամենահինն են համարվում հոգեկան այլ պրոցեսների ուսումնասիրությունների հետ համեմատած:

Հիշողությունը որպես ճանաչողական պրոցես մասնակցում է մարդու կյանքին և գործունեությանը, և նրա տեսակների դասակարգումը պետք է անպայման կապված լինի դրանց հետ և պայմանավորված լինի դրանցով: Ըստ այդմ հիշողության բոլոր տեսակները առանձնացվում են երեք հիմնական չափանիշների հիման վրա.
ըստ գործունեության մեջ գերակշռող հոգեկան ակտիվության բնույթի հիշողությունը լինում է՝

  1. շարժողական
  2. հուզական
  3. պատկերավոր
  4. բառատրամաբանական
  1. Շարժողական հիշողությունը տարբեր շարժումների և նրանց համակարգերի մտապահումը, պահպանումը և վերարտադրությունն է: Այս տեսակը ոմանց մոտ շատ է զարգացած: Այն հսկայական նշանակություն ունի գործնական և աշխատանքային հմտությունների ձևավորման և զարգացման համար: Առանց շարժողական հիշողության մենք ստիպված կլինեինք նույն հմտությունը, շարժումը ամեն անգամ սովորել: Սրա ցուցանիշներն են ճարպկությունը, աշխատանքային ընդունակությունների առկայությունը, «ոսկե ձեռքերը»:
  2. Հուզական հիշողությունը զգացմունքները հիշելու ընդունակությունն է: Հույզերը մեր գործունեության մեջ կարգավորիչ դեր ունեն և ազդանշան են տալիս մեզ, թե ինչպես վարվենք տվյալ իրադրության պայմաններում: Նրանք մեզ մղում են տվյալ գործունեությունը իրականացնելու կամ էլ ետ են պահում մեզ նրանից, այդ պատճառով այս տեսակը ևս շատ կարևոր է մարդու համար: Հուզական հիշողությունը կարող է մնացած տեսակներից ավելի ուժեղ լինել: Ապրված հույզից մնում է տպավորությունը, զգացմունքը, որոնք սակայն առարկայազուրկ չեն:
  3. Պատկերավոր հիշողությունը մտապատկերները, բնության և կյանքի պատկերները, ձայները, հոտերը, համը առարկայորեն հիշելու կարողությունն է: Այն լինում է տեսողական, լսողական, հոտառական, շոշափելիքի և ճաշակելիքի: Եթե տեսողական և լսողական տեսակները որոշ չափով զարգացած են բոլոր նորմալ մարդկանց մոտ, ապա մյուս երեքին կարելի է անվանել հիշողության մասնագիտական տեսակներ: Պատկերավոր հիշողության տեսակները առանձին ձևով զարգացած են լինում նաև այն դեպքում, երբ պետք է փոխհատուցեն այլ տեսակների բացակայությունը կամ թերզարգացվածությունը: Պատկերավոր հիշողությունը լավ զարգացած է լինում հատկապես գեղարվեստական մասնագետների մոտ, որոնք առավել աչքի են ընկնում էյդետիկական հիշողության գերակայությամբ:
  4. Բառատրամաբանական հիշողության բովանդակությունը մեր մտքերն են: Ինչպես գիտենք, միտքը առանց լեզվի գոյություն ունենալ չի կարող, այդ պատճառով այս տեսակը կոչվում է բառային-տրամաբանական: Մտքերի վերարտադրությունը կարելի է կողմնորոշել կամ դեպի նյութի հիմնական մտքի հաղորդումը կամ բառացի ձևակերպումը, և եթե վերջինիս դեպքում նյութը իմաստային մշակման չի ենթարկվում, ապա նրա յուրացումը ոչ թե տրամաբանական, այլ` մեխանիկական մտապահում է: Բառատրամաբանական հիշողության մեջ գլխավոր դերը պատկանում է երկրորդ ազդարարային համակարգին: Հիշողության այս տեսակը, ի տարբերություն մյուսների, հատուկ է միայն մարդուն:


2. ըստ գործունեության նպատակների բնույթի լինում է կամածին և ոչ կամածին(Այդ մասին վերևում խոսել եմ)
3. ըստ նյութի ամրապնդման և պահպանման տևողության լինում է՝

  1. կարճատև
  2. երկարատև
  3. օպերատիվ
  1. Կարճատև հիշողությունը կապում են նյարդային համակարգում տատանումների բիոէլեկտրիկ կոնտուրների հետ, երկարաժամկետը` ՌՆԹ-ի սպիտակուցի կառուցվածքի փոփոխման հետ: Կարճատև հիշողությունը բնութագրվում է կարճ ժամանակում մտապահելով, երբեմն միանգամյա և շատ կարճ ըմբռնումից հետո: Հիշողության գործընթացները ուսումնասիրելիս հատուկ ուշադրություն է դարձվում մտապահման սկզբնական փուլի և հիշողության հետքերի հենց առաջացման պահի վրա: Որպեսզի նյութը ամրապնդվի, այն պետք է վերամշակվի սուբյեկտի կողմից, իսկ սա որոշակի ժամանակ է պահանջում: Դրան անվանում ենք հետքերի կոնսոլիդացիայի ժամանակ:
  2. Երկարատև հիշողությունը նյութի երկարատև պահպանումն է, որը որպես կանոն, պայմանավորված է բազմաթիվ կրկնումներով: Երկարատև հիշողության բովանդակությունը կազմում է այն նյութը, որը սուբյեկտի համար ունի ստրատեգիական նշանակություն: Կարճատևի անվանման մեջ ամփոփված է հիշողության ժամանակային նկարագիրը, և թվում է, թե այն կապ չունի գործունեության հետ, բայց այդ կապը ակնհայտ է, քանի որ նրա երկարատև կրկնումները նյութը տեղափոխում են երկարատև հիշողության ոլորտ: Կարճատև հիշողությունից տարբերում են օպերատիվը:
  3. Օպերատիվ հիշողությունը մտցված է գործունեության կարգավորման մեջ՝ նրա միջանկյալ արդյունքները պահելու համար: Այն ենթադրում է օբյեկտների ըմբռնում գործողությունների կատարման, պատկերի և ամբողջ իրադրության կարճատև պահման, ինչպես նաև նրանց փոփոխման ժամանակ: Օպերատիվ հիշողության տվյալները, որոնք կապված են ըմբռնման հետ, լրացվում են տվյալներով, որոնք պահվում են երկարատև հիշողության մեջ: Օրինակ, խնդիր լուծելիս մենք որոշ միջանկյալ արդյունքներ պահում ենք հիշողության մեջ, իսկ հաջորդ քայլերին անցնելիս նախորդ արդյունքների փոխարեն մտապահվում են այլ տվյալներ: Սա էլ հենց օպերատիվ հիշողությունն է: Այն տարբեր է մյուս երկու տեսակներից, բայց նրանց շփման կետն է հանդիսանում` կատարելով «բանվորական խառնուրդի» դեր:

Հոգեկանի կառուցվածքը

Ինչպես մեզ շրջապատող առարկաները, մարդիկ, կենդանիները ունեն որոշակի կառուցվածք, կազմված են իրար հետ սերտորեն կապված բաղադրամասերից, այնպես էլ հոգեկանն ունի իր կառուցվածքը։

Սովորաբար առանձնացվում է հոգեկան երեք հիմնական խումբ, երևույթներ կամ հոգեկանի դրսևորումների երեք հիմնական ձևեր։

Դրանք են՝ հոգեկան գործընթացները (պրոցեսները), հոգեկան վիճակները, հոգեկան հատկությունները։

Հոգեկան գործընթաց ասելով՝ հասկանում ենք օբյեկտիվ իրականության դինամիկ արտացոլումը հոգեկան երևույթների (մտածողության, ընկալման, հիշողության և այլն) ձևով։ Արտացոլումը համարում ենք դինամիկ, որովհետև հոգեկան ցանկացած գործընթաց արտահայտում է շարժման վիճակ, զարգացման ընթացք և փոփոխություն դրա վրա ազդող պատճառների շնորհիվ։

Հոգեկան գործընթացներն իրենց հերթին բաժանվում են երկու ենթախմբի, ճանաչողական (իմացական) և հուզակամային։

Իմացական խմբի մեջ մտնում են՝  զգայությունները,  ընկալումները,  հիշողությունը, մտածողությունը, երևակայությունը և խոսքը։

Երկրորդ խմբի մեջ են մտնում զգացմունքները և կամքը։

Հոգեկան վիճակներ ասելով հասկանում ենք կոնկրետ ժամանակահատվածում հոգեկան գործունեության համեմատաբար կայուն աստիճանը, որը դրսևորվում է մարդու բարձր կամ ցածր ակտիվության մեջ։ Այդ վիճակներն արտահայտում են կայուն հետաքրքրություն, ստեղծագործական վերելք ու ոգևորվածություն, համոզվածություն կամ տարակուսանք, կասկած, ընկճվածություն, անտարբերություն և այլն։

Իրավիճակի փոփոխության հետ հուզական վիճակը կարող է փոխվել, օրինակ, լացը կարող է փոխարինվել ծիծաղով, անտարբերությունը՝ ակտիվությամբ և այլն։

Որպես հոգեկան վիճակներ՝ հանդես են գալիս նաև այնպիսի հուզական վիճակները, ինչպիսիք են սթրեսը, ֆրուստրացիան, աֆեկտը։ Հոգեկան հատկությունները դրանք կայուն ձևավորումներ, կայուն հոգեբանական գոյացություններն են, որոնք ապահովում են տվյալ մարդուն տիպական գործունեության ու վարքի որոշակի որակական ու քանակական մակարդակ։

Մարդու հոգեկան հատկությունները նրա հոգեկան գործունեության բարձրագույն կարգավորիչներն են։

Մարդու հոգեկանը կատարում է երկու հիմնական ֆունկցիա։

Առաջինին դա արտացոլման ֆունկցիան է, որի միջոցով մարդուն տրվում է արտաքին աշխարհի սուբյեկտիվ պատկերը, և որոնց նկատմամբ նա ցուցաբերում է հուզազգացմունքային վերաբերմունք։

Գիտնականների կողմից մշակված է արտացոլման տեսություն, որի երեք հիմնական դրույթները դուք պետք է հիշեք։ Առաջինի մասին արդեն գիտեք՝ հոգեկանը ուղեղի հատկություն է, նրա յուրատիպ ֆունկցիան։ Երկրորդ, որ այդ ֆունկցիան արտացոլիչ բնույթ ունի։

Երրորդ՝ արտացոլման ճշտությունը հաստատվում է պրակտիկայով։ Հոգեկան արտացոլման հիմնական հատկանիշներից մեկն այն է, որ այն հայելանման չէ, որ աշխարհը կամ առարկան մեխանիկորեն արտացոլվի գլխուղեղի մեջ:

Հոգեկանի երկրորդ հիմնական ֆունկցիան մարդու վարքի և գործունեության կարգավորումն ու կառավարումն է։

Հոգեկանը մեր ներքնաշխարհն է, մեր հույզերը, զգացմունքները, մտածողությունը, հիշողությունը, երևակայությունը, պահանջմունքները և այլն։ Եթե մենք մի ողջունելի, խելամիտ, արդյունավետ աշխատանք ենք կատարում, ապա դա մեր մտքի սրության ու ճկունության, գործողությունները ճիշտ կառուցելու ու կատարելու արդյունք է։

Հոգեկանի այդ վճռորոշ ֆունկցիան արդյունավետորեն իրականանում է, եթե առողջ է մարդու գլխուղեղը։ Թե տարբեր պատճառներով վնասվում է մարդու գլխուղեղը, ապա մասնակիորեն կամ լրիվ խանգարվում են հոգեկանի հիմնական ֆունկցիաները։

Չորս խառնվածք

Սովորաբար կան մեկ կամ երկու առաջնային խառնվածքներ, որոնք ցուցադրվում են զգալիորեն ավելի բարձր մակարդակով։ Անհատը կարող է լինել հետևյալ չորս տեսակների ցանկացած համակցություն։
Սանգվինիկ անհատականության տեսակը հիմնականում նկարագրվում է որպես շատ խոսող, խանդավառ, ակտիվ և սոցիալական։ Սանգվինները հակված են ավելի էքստրովերտ լինելու և հաճույք են ստանում ամբոխի մաս լինելուց. նրանք գտնում են, որ սոցիալական, արտագնա և խարիզմատիկ լինելը հեշտ է իրականացնել։  Այս բնավորությամբ անհատները դժվարանում են ոչինչ չանել և ավելի շատ ռիսկային վարք են դրսևորում։
 Խոլերիկ անհատները հակված են ավելի էքստրավերտ լինել։ Նրանք բնութագրվում են որպես անկախ, վճռական, նպատակաուղղված և հավակնոտ։ Սրանք իրենց գերիշխող, արդյունքին ուղղված հայացքների հետ միասին նրանց դարձնում են բնական առաջնորդներ։ Հունական, միջնադարյան և վերածննդի մտածողության մեջ նրանք նույնպես բռնի, վրիժառու և կարճատև էին։ 
Մելանխոլիկ անհատները հակված են լինել վերլուծական և մանրամասն կողմնորոշված, և նրանք խորը մտածողներ և զգացողներ են։ Նրանք ինտրովերտ են և փորձում են խուսափել ամբոխի մեջ առանձնանալուց։  Մելանխոլիկ անհատականությունը հանգեցնում է ինքնապահովման անհատների, ովքեր խոհուն են, զուսպ և հաճախ անհանգիստ։ Նրանք հաճախ ձգտում են կատարելության իրենց և իրենց շրջապատում, ինչը հանգեցնում է կոկիկ և մանրուքներին ուղղված վարքագծին։
Ֆլեգմատիկ անհատները հակված են լինել անկաշկանդ, խաղաղ, լուռ և հեշտ։ Նրանք կարեկից են և հոգ են տանում ուրիշների մասին, սակայն փորձում են թաքցնել իրենց զգացմունքները։ Ֆլեգմատիկ անհատները լավ են նաև գաղափարները կամ խնդիրները աշխարհին ընդհանրացնելու և փոխզիջումների գնալու մեջ։ 

Հոգեբանություն

Հոգեբանությունը գիտություն է, որը ուսումնասիրում է հոգեկանը։ Հոգեբան լինելը իմ կարծիքով շատ ծանր աշխատանք է քանի, որ դու սուզվում էս այդ մարդու խնդիրների մեջ և այդ մարդու խնդրները դառնում են քոնը։ Պրակտիկ հոգեբանությունը հոգեբանության մի մաս, որի հիմնական նպատակը մարդկանց մոտ առկա հոգեբանական խնդիրների լուծմանը անմիջականորեն աջակցելն է: Փսիխոլոգիա նշանակում է գիտություն հոգու մասին։

Խրախուսանք և պատիժ

Խրախուսանք
Օրինակ- երեխան սովորելով բոլոր տոմսերը ստանում է ցածր գնահատական, ծնողը իմանալով դա տալիս է երեխաին նվեր։
Հետևաբար ծնողը խրախուսում է երեխայի չարչարանքը չանտեսելով այն։

պատիժ
Պատժել կարող են վատ պահվածքի, կանոն կամ օրենք խաղտելու դեպքում։ Պատիժը կիրառում են մարդուն իր սխալը հասկացնելու համար։

Էգոիզմ և ալտրուիզմ

Շատերի մոտ էգոիզմը ասոցացվում է վատի, բացասականի հետ: Բայց ալտրուիզմը դրանից ոչ պակաս բացասակն կարող է լինել:Ի՞նչ է էգոիզմը և ի՞նչ է ալտրուիզմը.Էգոիզմ կամ Եսասիրություն, սեփական անձի չափազանցված ընկալում, եսամոլություն, եսակենտրոնություն։ Եսասերն իր սեփական ցանկությունների բավարարումն ավելի կարևոր է համարում, քան այլոց կարիքները կամ հոգսերը։ Սովորաբար էգոզիմը ընկալվում է երկու կերպ.Էգոիզմ եզրի հականիշ է համարվում ալտրուիզմը (այլասիրությունը)՝ սեփական ցանկությունների բացարձակ անտեսումը և այլոց նկատմամբ չափազանցված հոգատարություն ցուցաբերելը։ Շատերի համար մարդկային փոխհաբերություններիԿարծում եմ, որ էգոիզմն ու ալտրուիզմը բոլորիս մեջ էլ կան, բայց մեկի մոտ գերակշռում է մեկը, մյուսի մոտ մյուսը: Ըստ իս ճիշտ կլինի, որպեսզի բոլորս փորձենք “վարժեցնել” այդ հատկանիշները այնպես, որ երկուսն էլ լինեն, բայց այնպես, որ կարողանանք կառավարել նրանց: Քանի որ լինում են այնպիսի իրավիճակներ, որտեղ ձեր էգոիստ լինելը ճիշտ կլինի և ընդհակառակը, տվյալ իրավիճակում պետք է լինում մտածել մյուսների մասին:

Արվեստը որպես ազատության արտահայտելու միջոց

Արվեստը իրականության ճանաչման և արտացոլման միջոց է, գեղագիտական և գեղարվեստական գործունեության ձևերից մեկը, ինչպես մեկ մարդու, այնպես էլ ողջ մարդկության հոգևոր մշակույթի մի մասը: Հնում արվեստը համարվել է և՛ նմանակում՝ բնությանը և մարդուն, և՛ խաղ, որտեղ ամեն ինչ պայմանական է, և՛ մարդկանց կրթող, հոգեպես մաքրող գործիք, և՛ զբաղմունք։
Արվեստը մարդու հոգևոր որոնումների ամենավաղ առաջացած ձևերից է։ Դեռևս նախնադարյան հասարակության մարդը փորձել է արտահայտել իր հոգում աստիճանաբար ավելի ու ավելի նրբացող գեղեցկությունը։ Նա զգացել է բնության անսահման կատարելությունը և փորձել իրեն հասանելի ձևերով պահպանել այն. կերտել է մայրությունը խորհրդանշող արձանիկներ, քարանձավների պատերին նկարել է կենդանիների, մարդկանց պատկերներ, երգ է հորինել ու պարել է։
Մարդն արվեստում հանդես է գալիս որպես արարիչ Արարիչից հետո, քանի որ ձեռք է բերում մեծ ազատություն՝ ստեղծելու մի նոր, թեկուզ և պայմանական իրականություն, որտեղ իրականացած է տեսնում իր ձգտումները, հույզերն ու նախապատվությունները։

Գեղագիտական իդեալ և ճաշակ

Ամեն մարդը ունի իր ճաշակը։ Ինչ որ, մեկը կարող է հագնել վառ գույներով հագուստ և այդ ամենի հետ հագնել կոստյում, կստացվի որ, այդ մարդը անճածակ է։Հնարավոր է որ, այդ մարդու համար էլ մենք ենք անճածակ։ Ինչպես ասում են, ճաշակին մարդ չկա։Կարևոր է համադրել հագուստի գույները և ինչ հագնել, օրինակ չի սազի եթե երեկոյան զգեստի հետ հագնել բոթաս։
Ճաշակ կարող է լինել նաև տան ձևաորումը, նախընտրած երաժշտությեւնը, և այլ բաներ։

Գեղեցիկ

Գեղեցիկը կարող է լինել մարդուց սկսած մինչև առարկաները։Ոչ բոլոր մարդկանց կարող է դուր գալ այն ինչ քեզ է դուր գալիս, և դա կախված է ճաշակից։Օրինակ՝ խոսենք հագուստի մասին․ կարող է ինչ որ մեկը հագնել զգեստ, բայց նրա վարսահարդարումը և զարդերը չհամապատասխանեն նրա զգեստին, կամ էլ հագուստի գույները լավ չկարողանա համադրել։ Կստացվի, որ այդ մարդը անճաշակ է։
Կան ցեղեր, որոնց համար երկար պարանոցն է գեղեցիկ հետևաբար ինչքան երկար է կնոջ պարանոցը, այնքան էլ նա գեղեցիկ է։ Այդ ցեղերում աղջիկ երեխաները ծնվում են կարճ պարանոցով։ Ժամանակի ընթացքում երեխաների պարանոցիերին ավելացնում էին վզնոցներ, որոնք երկարացնում էին պարանոցը։
Տարբեր ժամանակաշրջաններում գեղեցկության չափանիշները փոփոխվում է, բայց պետք չէ ենթարկվել այդ չափանիշներին։
Գեղեցիկ են բնության միջոցով ստեղծված տեսարժան վայրերը, արձանները, կտավի վրա նկարված նկարները և բնական գեղեցկությունը։

Design a site like this with WordPress.com
Get started