Կլիմայական գլոբալ փոփոխությոին

Կլիմայի փոփոխության պատճառով կարող են վերենալ կենդանի օրգանիզմները և բույսերը։
Անապատացում, չորային շրջաններում մարդու գործունեության հետևանքով հողի բերրիության աստիճանական անկման, բուսական ծածկույթի նոսրացման (երբեմն անհետացման) շարժընթացների ամբողջություն։ Անապատացման հիմնական պատճառներն են անտառապատ տարածքների կրճատումը, գերարածեցման հետևանքով արոտավայրերի դեգրադացումը, լճերի, գետերի, ջրային պաշարների անխնա օգտագործումից տեղանքի չորացումը, ստորերկրյա ջրերի բարձրացման պատճառով վարելահողերի աղակալումը, կանաչ գոտիների ոչնչացմամբ պայմանավորված բնակավայրերի չորայնությունը և այլն։ Անապատացումը սպառնում է հատկապես սոցիալ-տնտեսական ցածր մակարդակ ունեցող և քաղաքականապես անկայուն երկրներին։ Համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիր է և ներառում է շրջակա միջավայրում ընթացող անցանկալի և աղետաբեր շարժընթացների ու դրանց հետևանքների ամբողջությունը։ Անապատեցման դեմ պայքարի արդյունավետությունը պայմանավորված է տվյալ երկրի սոցիալ-տնտեսական պայմաններով և բնական պաշարների բացահայտված ներուժով։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started