Գործնական քերականություն

3. Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)

  1. Հնամենի խրճիթի վառարանի կողքին, մրոտ կացայում գոմեշի կաթը պատվել էր սերով՝ անուշաբույր ու գչավիչ։
  2. Այդ գեղեցիկ աղջկա հանդեպ իր ունեցած սերը նա թաքցրել իր հոգու ամենախորը անկյուններում։
  3. Արամը արդեն ամնե ինչ որոշել էր՝ նրանց ճակատագրերը այսուհետ բաժանվում էին աներևույթ կետերով եւ կետագծերով։
  4. Ժակ Կուստոն իր հետազոտությունների մի մեծ խումբ նվիրել էր ծովերի ու օվկիանոսների ամենահին ու գեղեցիկ բնկչինչներին՝ կետերին։
  5. Հողագետներն ու քարտեզագետները հավաքվել էին նորահայտ շինության կողքին՝ զինված իրենց չափագրման սարքերով ու քանոններով։
  6. Ժող․ գործիքների մեջ առանձբահատուկ դյութիչ և մեղեդային է քանոնի անզուգական ելևէջներ։
  7. Լսելով այդ սահմռկեցուցիչ լուրը երիտասարդի մարմինը պատվեց սառը քրտինքով և նրա միջով ակնառու դող անցավ։
  8. Մեքենան սլանում էր աներևակայելի արագությամբ
  9. Իրա բարկությունից ինքն էլ չզգաց ինչպես բարձրացրեց իր տոնը։
  10. Ազգային տոները բարձրացնում էին նրա հայրենասիրական ոգին։

4.Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով
նախադասությանը համապատասխանողը։
1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը,
հրատարակչությունը)։
2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի
վերջին հատորը։
3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։

6.Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։

5.Գտնե՛լ և դո՛ւրս գրել հարանուն բառերն ու բառաձևերը.
ո՞ր բառերն են (բառաձևերը) քերականական փոփոխության հետևանքով
հարանուն դարձել այլ բառի։
Տաք ճառագայթ է, մրսած փաթիլ
Մրսած փաթիլը դառնում է կաթիլ….
Եվ պիտի ելնի ծիլը հողից,
Եվ արտը կախվի լեռան կողից։
Եվ ծիլը պիտի դառնա ցողուն,
Ցողունը պիտի հասկահանի
Սվսվոցներով հասկանալի։
Եվ հասկը ուռած կոպերի տակ
Ամփոփի պիտի արևներ խակ….
Եզը գութանի գութն ու գրգիռն էր,
Ոգու կորովն ու արյան թրթիռն էր,
Ուղեծիր հանող նրա հրթիռն էր…
Ճակատագիրն էր։
Եզան կերածը դարման ու սեզ էր,
Ինքը բարության քայլող մի դեզ էր,
Համառ էր, բայց և խոնարհ ու հեզ էր….
Հայրենի հեռավոր ձորում
Քարերից երկինք է ծորում։

Հայրենի հեռավոր դռան
Ծաղկել են ծառերը նռան։
Թափառող թախիծն եմ հողիդ,
Հայրենի հեռավոր հովիտ։
(Համո Սահյան)

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started