Ինքնաստուգում

  1. Տրված բառերից քանիսո՞ւմ չի գրվում մ. (1 միավոր)
    Սամվել, ամբարիշտ, ամպամած, ճամպրուկ, անփոփոխ, անբարտավան, բամբասել,
    համբույր, ամբաստանյալ, սիմֆոնիա, անբասիր, բամբակ, բանբեր, ամբիոն, ճամփա:
    Պատ․՝4 բառում։
  2. Տրված բառերում քանի՞ ուղղագրական սխալ կա: Ուղղել տառասխալները. (1 միավոր)
    փակցնել, աքցան, տրտմաշուքոսկեվորել, տախտակ, վարկաբեկել, ճրագալույց, անդամալույծ, գոճի, աճպարար, քսուկ:
    Պատ․՝ 7 սխալ
  3. Ընդգծել այն բառերը, որոնք գրվում են առանց գծիկի. (0,2 միավոր)
    մեծ բրիտանական, Արփա -Սևան, առհավետ, Նոր – Նորք, շիփ- շիտակկենաց- մահու, գնալ տեսնել, սրբություն սրբոց:
  4. Տրվածներից քանիսո՞ւմ են բաղադրյալ հատուկ անունների բոլոր բաղադրիչները գրվում մեծատառով: Ընդգծել դրանք. (0,5 միավոր)
    Սայաթ-Նովա, Սուրբ Սարգիս եկեղեցի, Թորոս Ռոսլին, Գի դը Մոպասան, Հակոբ Մելիք-ՀակոբյանՆերսես Շնորհալի, Արագած լեռ, Փոքր Մասիս, Մարկոս աղա:
  5. Քանի՞ հնչյուն կա. (0,5 միավոր)
    որմնանկար – 11 հնչյուն
    ոչնչացնել – 11 հնչյուն
  6. Քանի՞ բառում արմատի հնչյունափոխություն կա: Ընդգծել դրանք. (0,5 միավոր)
    արարչագործ, ծնունդ, կպչուն, հնչեղկուտակելլծորդփախստական, ակնթարթ:
  7. Բառերից քանիսո՞ւմ ձայնավորի սղում կա. (0,5 միավոր)
    ծանրացնել, գրկելամսագիր, ընտրել, իրիկնադեմլլկանքխնկարկելջրառատ, հրաման, հոգաբարձու:
  8. Քանի՞ բառազույգերն են իրար հոմանիշ. (0,5 միավոր)
    ալևոր-ալեկոծ, ակնածել-պատկառել, եգիպտացորեն-սիմինդր, ստեպղին-ճակնդեղ, ակնակապիճ-ակնափոս, ագարակ-անմշակ հողատարածք, երախտիք-երաշխիք, երբեմնի-ժամանակ առ ժամանակ, բնորոշ-հատկանշական:
  9. Բառերից քանի՞սն են բարդ. (0,5 միավոր)
    դիմակազերծ, լաջվարդ, դեղնակարմիրդերասանպատմագետսալահատակաշակերտասերզեկուցագիրապակեպատ:
  10. Նշել այն գոյականները, որոնք գործածվում են միայն եզակի թվով. (0,5 միավոր)
    կմախք, սպիտակեղենանագռոմանտիզմ, գուրզ, աստղագիտությունձանձրույթ,  բուրավառպարույկ, հայություն, վրացերեն, քրիստոնեություն, գինեգործություն, ֆուտբոլ:
  11. Նշել ներքին հոլովման ենթարկվող բառերը. (0,5 միավոր)
    ծնունդ, հունվար, առավոտ, շարժում, արյուն, ազգանուն, կնքահայր, շնաձուկ, գալուստ, ամառ:
  12. Նշել այն դերանունների քանակը, որոնք հոգնակի թիվ չունեն. (0,8 միավոր)
    ամենքը, ոմն, ոչինչ, դա, յուրաքանչյուր, ինքը, ոչ ոք, միմյանց, ուրիշը, բոլորը, որոշ, ինչ-որ մեկըմի քանիսը:
  13. Նշել անորոշ դերբայները. (1 միավոր)
    կորցնել, թռել, գթալ, կպչել, արագացնել, գտնել, թարմացնել, խոսել, լինել, հպարտանալ, սառել, հանգել, գթացել, մեծացնել:
  14. Նշել ժամանակի մակբայները. (0,5 միավոր)
    հավետ, բացեիբաց, եռակի, հազիվհազ, խստիվ, օր օրի, մոտավորապես, հաճախակիայլևսմիշտ:
  15. Նշել համադասական շաղկապները. (0,5 միավոր)
    բայց, թեկուզ, մինչև որ, հետևաբար, սակայն, որոնք, իսկ, եթե, ու. երբ:
  16. Ձևաբանական վերլուծության ենթարկել տրված բառերը: (1 միավոր)
    Նա – անձնական դերանուն, եզակի թիվ, երրորդ դեմք, դերանվանական հոլովում, ուղղական հոլով։
    Ուր – հարաբերական դերանուն, ուղղական հոլով
    Գեթ- սահմանափակման վերաբերական
    Նստել էր – դիմավոր բայ, երրորդ դեմք, եզակի թիվ, սահմանական եղանակ, վաղակատար անցյալ։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started