Արածեք ձեր խոտը

Բազմացե՛ք, կովեր, կյանքը կարճ է»։ Հետեւեք իմաստունի խորհրդին, կերեք ձեր խոտը, կշտացեք ու բազմացեք խելքից դուրս, բայց դուրս մի՛ եկեք ձեր փարախի սահմաններից։ Մի՛ մտեք հայոց լեզվի տաճարը, մի՛ շփոթեք այն ախոռի հետ։

Վանոն այս պատմվածքում հորդորում է անկաշկանդ անել ամեն ինչ, որտեղ կուզեն, բայց չմտնեն հայոց լեզվի տաճարը։ Մարդկանց համեմատում է և ներկայացրել է որպես անասուններ։ Փչացրել ու ավերել են նրանք ամեն ինչ, միակ անպիղծ բանը որ մնացել է ՝ հայոց լեզվի տաճարն է ։

Տրտինգ տվեք Հայաստանի կանաչ դաշտում, արեք ինչ անում է անտեր յոնջայի արտը ընկած անտեր կովը, բայց մի մտեք մեր հայոց լեզվի տաճարը, դա միակ բանն է, որ մնացել է մեզ, մնացած ամեն ինչը հարամել եք անասունի պես։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started