Համանուններ

Ձևով նույն, իմաստով տարբեր բառերը կոչվում են համմանուններ։

ակ- աղբյուրի ակ ակ- անիվ ակ- մատանու ակ

ակնարկ- երկի տեսակ ակնարկ – աչքով արված նշան

այր- քարանձավ այր – տղամարդ

անձուկ – նեղ անձուկ – առանց ձուկ

անարգել – վիրավորել անարգել – առանց արգելքի

ստեր- սուտ բառի հոգնակի ստեր – բայ

ափ – ձեռքի ափ ափ – ջրի ափ

բազուկ – ճակնդեղ բազուկ – ձեռքի բազուկ

բալ- մառախուղ բալ- միավոր

բութ – կետադրական նշան բութ – բթամատ բութ – ոչ սուր բութ – բթամիտ

Հարանուն

Իմաստով տարբեր, ձևով նման բառերը կոչվում են հարանուններ

մրրիկ – փոթորիկ պարզ բառ մրիկ – ցորենի հիվանդություն մուր + իկ

հրավեր – տեղ գնալու առաջարկ հրավերք – հյուրասիրություն

թոթովել – խոսել թոթվել – ուսը շարժել

պճնանք – զարդարանք պչրանք – նազանք

ցուցում – հրաման ցուցմունք – վկայություն

հովար – գլարկի առաջամաս հովհար – ձեռքի հովհար

  1. Մեքենայի ակերից մեկի ծակվելուց հետո նրանք չէին կարող շարունակել ճանապարհը։
  2. Աղջիկը իր իսկ անուշադրության պատճառով կորցրեց իր սիրելի մատանու ակը։
  3.  Այս փոքրիկ ակնարկի շրջանակները թույլ չեն տալիս մանրամասնորեն կանգ առնելու մեր բանաստեղծի կյանքի այդ շրջանի վրա։ 
  4. Դավադիր պահակները մի ակնարկում փախել, չքացել էին։
  5. Անապատային վայրերում նույնպես կարող են առաջանալ ոչ մեծ այրեր։
  6. Հաշվեսեղանի ետև նստել են սրճարանի տերերը, այր և կին։
  7. Մի տղամարդ միայնակ և դանդաղ քայլերով գնում էր լեռնային անձուկ ճանապարհով։ 
  8.  Ես չէի կարող անարգել իմ առաջին մաքուր սիրո հիշատակը։
  9. Բազմությունն անարգել հասավ Վասակի ապարանքին։ 
  10. Հերիք է պաշպանես նրան իր բոլոր ստերից հետո։
  11. Նա ստերն էլ առանց որրև զղջման։
  12.  Բռնում եմ բազուկը, որոնում եմ զարկերակը։
  13. Բազուկի արմատային համակարգը բաղկացած է հաստացած գլխավոր արմատից և բարակ արմատային ճյուղավորումների խիտ ցանցից։
  14. Ես ուզեցի սիրել… Առտվան շաղն, իրիկվան բալ։
  15. Նա հավաքել էր 16 բալ։
  16. Դանակը բութ է, սրելու կարիք կա։
  17. Այստեց պետք է բութ դնեիր։
  18. Ցույց տվեք ինձ ձեր բթամատերը։
  19. Երբևէ չէի հանդիպել այսպիսի բութ երիտասարդի։
  20. Ուժեղ մրրիկ էր սպասվում։
  21. Մրիկասնկերը մրիկ կոչվող հիվանդության հարուցիչներ են։
  22. Անչափ շնորհակալ եմ հրավերի համար։
  23. Հրավերքին, ցավոք, մասնակցել չեմ կարող։
  24. Մանկան շուրթերը թոթովեցին և նա արտասանեց իր առաջին բառը։
  25. Վարդանը զարմացած թոթվեց ու անտեղյակ նայեց Անիին։
  26. Կնոջը պճնանքը գրավեց բոլորի ուշադրությունը։
  27. ԴԵռատի օրիորդը պչրանքով զբոսնում էր պարտեզում։
  28. Երիտասարդը կատարեց առաջադրանքըէ հետևելով նրա ցուցումին։
  29. Նրա ցուցմունքը օգնեց կայացնել վճիռ։
  30. Կինը չդիմանալով շոգին, հանեց իր հովհարը։
  31. Տղայի հովարը խանգարում էր նրան տեսնել էկրանը ամբողջությամբ

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started