Գործնական քերականություն

1․Տրված տեքստերում գտիր ուղղագրական սխալները և ուղղիր:

Մրջյունը և աղավնին

Աղավնին, նկատելով վրա հասած փորցանքը, նրա կողմ է նետում մի փոքրիկ ճյուղ, վորի վրա էլ բարձրանում է մրչյունն ու կարողանում փրկվել:

Նույն այդ պահին մի որսորթ փափագում էր բռնել աղավնուն և պատրաստվում էր ցանցե թակարթը գցել նրան: Փրկված մրչյունը հասկանալով ամենը՝ շտապում է օքնության: Մոտենում ու միանգամից կծում է որսորթի վոտքը, որից հետո նա ճչում է ու գցում ցանցը: Իսկ աղավնին ճախրում է վեր և թռջում, գնում շատ հեռու:

փորցանքը – փորձանքը

վորի – որի

մրչյունն – մրջյունն

որսորթ – որսորդ

թակարթը – թակարդը

մրչյունը – մրջյունը

օքնության – օգնության

որսորթի – որսորդի

վոտքը – ոտքը

թռջում – թռչում

Երկու նկարիչ

Մի թաքավոր շինեց գեղեցիկ դարբաս և կամեցավ զարթարել այնպիսի ներկերով, որոնց նման ոչ մի տեղ չէր եղել: Եվ ընտրեց երկու նկարիչների, մեկին տվեց մի պատը, մյուսին՝ մյուս պատը, և նրանց միչև վարաքույր քաշեց: Եվ երփ նկարիչներն ավարտեցին իրենց գործը, թաքավորը եկավ, որ տեսնի նրանց գործը, և տեսավ, որ մեկը նկարել է գեղեցիկ պատկեր, և շատ հավանեց: Իսկ մյուսը բնավ ոչինչ չէր նկարել. նա պատը շատ գեղեցիկ սարգել էր և կոկել հայելուց ավելի լավ:  
Երբ թաքավորը տեսավ, որ չէր նկարել, այլ միայն կոկել էր, զարմացավ և ասավ. «Դու ինչ՞ես արել»: Նա ասաց. «Ես ցույց կտամ իմ գործը»: Եվ ապա վեր քաշեց միչի վարաքույրը, և երբ լույսը ծաքեց և լուսավորեց կոկած պատը, այն ժամանակ մթնեց նկարազարթ պատը, որովհետև հայելու մեջ երևում էին այն բոլոր պատկերները, որ նկարված էին մյուս պատի վրա: Եվ թաքավորն ասաց. «Սա մյուսից գեղեցիկ է»:

թաքավոր – թագավոր

դարբաս – դարպաս

զարթարել – զարդարել

վարաքույր – վարագույր

երփ – երբ

թաքավորը– թագավորը

սարգել – սարքել

ծաքեց – ծագեց

նկարազարթ – նկարազարդ

2․Հետևյալ ասացվածքներում կետերի փոխարեն գրիր ընդգծված բառերի հականիշը;


Առաջ մտածիր, հետո խոսիր։
Գիտունի հետ քար քաշիր, բայց անգետի հետ փլավ մի կեր։
Հասկացողին մին ասա, անհասկացողին՝ հազար ու մին։
Մի գիժ քար գցեց հորը, քառասուն իմաստուն չկարողացան հանել։
Մի վախենա վարար գետից, վախեցիր մարմանդ գետից։
Մինչև հաստը բարակի, բարակը կկտրվի։
Չկա չարիք՝ առանց բաիրք։
Փորձված թանը անփորձ մածունի հետ չեն փոխի
Երբ գյուղացին նիհարում է, կալվածատերը գիրանում է։
Երբ դաշտում շատ գայլ կա, սեղանի վրա միսը քիչ կլինի։
Կուշտը անկուշտ չի հասկանա։
Հագուստի նորն է լավ, ընկերոջ՝ հին։
Հիշելով անցյալը՝ կճանաչես ապագան։
Փառք ձեռք բերելը դժվար է, կորցնելը՝ հեշտ ։
Փոքր մարդիկ էլ կարող են մեծ ցանկություններ ունենալ։
Քիչ խոսիր, շատ գործիր;

3․Հոմանիշների բառարանի օգնությամբ գրիր տրված բառերին մեկական հոմանիշ:

Ականակիտ — մաքուր
Այգաբաց — լուսաբաց
Աշտանակ — մոմակալ
Գիրթ — շեշտակի
Թափոր — շքերթ
Կտրիճ — քաջ
Մահիկ — կիսալուսին
Շեղբ — բերան
Սկահակ — գավաթ, բաժակ
Դշխուհի — թագուհի
Դժնի — դաժան
Կշտամբանք — մեղադրանք
Մարտիկ — զինվոր
Մթնշաղ — վերջալույս

4․Բառաշարքում ընդգծել այն հասարակ գոյականները, որոնք նաև իբրև հատուկ անուններ են գործածվում: Շարունակել շարքը:

Ձնծաղիկ,ցայգ, կորյուն, քոթոթ, կռունկ, կաղնուտ, զինվոր, ավետիս, ամպրոպ, ռազմիկ, մատուռ, արագիլ, շանթ, երամակ, գոհարգալուստ, հյուսն, զանգակ, վարդ, կակաչ, համբարձումհարություն, գրիչ, մարտիկ, աղավնի, դեղին, այգեստան, արշալույս, գավիթ, գավառ, աշտարակբուրաստան, աղջամուղջ, սպիտակ:

5․Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ  նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտացի է ու ամբողջական: Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կեսօրին ու կեսգիշերին, աստվածաբաններ էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կարդում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:

6.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Պատկերացրեք, որ  երկրի վրա մեզ  հետ  միասին ապրում են էակներ,  որոնց կյանքի ժամանակամիջոցը՝ ծնունդից մինչև մահ, տեղավորվում է վայրկյանի հազարերորդական մասում: Այդպիսի յուրաքանչյուր էակի կյանքի ընթացքում դիտվող աշխարհը ակնթարթային լուսանկարը կլինի: Այդ  նկարի մեջ տարօրինակ դիրքերում քարացած անշարժ էակներ՝ մարդիկ կլինեն:

 7.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Երկրագնդի վրա կյանքը հավանաբար ծովում է սկզբնավորվել: Ու թեև զարյացման միլինավոր տարիներ են անցել, հիմա .լ մար.ու մարմնի հ.սվածքները ողողվում են աղային լուծույթով, որն իր բաղադրությամբ շատ նման է ծովի ջրին: Դրանք անհրաժեշտ են նյութափոխանակության և օրգանիզմի ամբողջ գործընթացի համար: Բայց ջուրը միայն օրգանիզմի առողջ և արդյունավետ գործունեությանն է նպաստում: Ծովն ինքնին սննդանմթերի աղբյուր է: Վերջապես նաև ջրային ճանապարհների մասին հիշենք:

8․ Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ախթամար կղզու բոլոր շինություններից ամենահրաշափառը Սուրբ Խաչի տաճարն էր: Բյուրավոր նավեր ցամաքից կրում էին ամենաընտիր քարերը՝ տաճարի շինվածքի համար: Գագիկ թագավորը  մինչև անգամ  հեթանոսական մի բերդ կործանել տվեց, որ դրա քարերն էլ բերեն Ախթամար: Տաճարի շինվածքի  համար օգտագործվեց ավելի քան երկու հարյուր լիտր կաթ: Պատերը զարդարված էին բարձրաքանդակ պատկերներով, որոնց մեջ Աստվածաշնչյան հերոսների և Փրկչի բոլոր կարևոր տնօրիությունները երևում էին:

 9.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Վերջապես նրանք  հասան հռչակավոր Խաչաղբյուրին: Առաջնորդը մագլցեց ժայռն ու անցքի մոտից մի պարան կապեց, որպեսզի տղաները կառչելով բարձրանան քարանձավ: Քարանձավային լճակից թառվող առվակի մեղմ խոխոջյունն էր լսվում: Ջուրն այնքան թափանցիկ էր, որ հատակի խիճն ու ավազը երևում էին: Արշավախմբի  որոնումները ցնցող  արցունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միայն նախամարդու իրեր գտան, այլև, բազմաթիվ ստորգետնյա անձավներ, լճեր ու գետեր:

10.Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:

Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:

Մի անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ
տեսան:Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման գահավիժում էր ցած:
Բայց բեդվինները սքանչացել էին:
Անապատում մարդիկ քանի՜ օր են դեգերում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են
փորում անընդհատ փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ հայտնվի:
Ջրի ամենափոքրիկ կաթիլ անգամ հողի վրա վառվում են խոտի զմրուխտ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ վայրը: Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր անցնելու, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:
Բեդվինները պարզապես չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին
շտապեցնող հյուրընկալին.
-Սպասենք, մինչև ջուրը կտրվի:

11.Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Թվական, երբևէ, ընթացքում, գնահատվել, երկրպագու, վճարել, վաճառված, ձեռք բերել:

Հուշանվերների երկրպագու ոմն անգլիացի մի ձեռք բերելու համար հինգ հազար դոլար է  վճարել: Դա եղել է երբևէ վաճառված ամենաթանկ գնդակը: Գնդակն այդքան բարձր  է  գնահատվել այն պատճառով, որ 1963 թվական գործածվել է ՖԻՖԱ-ի և Մեծ  Բրիտանիայի  հավաքականների խաղի ընթացքում:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started