Անկեղծ չենք

Թումանյան այս հոդվածով բացահայտում է, թե որքան կեղծավոր ու երկերասանի են որոշ մարդիկ, ում ժողովուրդը կուրորեն հավատում է։ Քաղաքական գործիչների կեղծությունը կործանում էր պետությունը ներսից, թուլացնում այն առաջացնելով ներքին կոնֆլիկտներ։

Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:

Ամենայն հայոց բանաստեղծը խաբելն ու կեղծավորությունը համեմատում է բեմի հետ, ընդգծելով որ բեմում լավ խաղը գնահատվում է ու ցանկալի է, սակայն իրական կյանքում դրանից զզվելի բան չկա։ Մարդու ստերից այնքան ես հոգնում որ ի վերջո զզվում ես։

Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:


Այս բոլոր ստերը ճշմարտության նմանացնելու համար օգտագործում էին ժողովրդի անունը, քաղցր ստեր ասում ժողովրդին, ով այդպիսի դժվար ժամանակներում ցանկանում էր հավատալ այդ ամենին։  Եվ անգամ  ժողովուրդն էր կորցրել իր ողջ թափանցիկությունը։

Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը:

Այդ հերիք չէ դեռ: Ժողովուրդն էլ են կեղծում:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started